-
09.07.2015|
11:52
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ» բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին:
-
07.07.2015|
18:49
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով:
-
06.07.2015|
19:13
Մասնագետները զգուշացնում են՝ արևի ճառագայթները վնասում են մաշկը, աչքերն ու իմունային համակարգը։
-
04.07.2015|
15:03
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան:
-
03.07.2015|
14:17
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով:
-
02.07.2015|
12:56
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
-
30.06.2015|
16:37
Հուլիսի 1-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կազդարարվի միջազգային բժշկական 4-րդ համագումարը, որին, բացի Հայաստանից, կմասնակցեն 16 երկրների պատվիրակներ։ Այս տարի առաջին անգամ համագումարին կմասնակցեն Ավստրալիան, Կատարը, Թուրքիան։ Այս մասին հունիսի 30-ին «Մարիոթում» տեղեկացրին առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը և ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի, միջազգային համագումարի նախագահ Արա Բաբլոյանը։
-
29.06.2015|
15:35
«Ոստայն հայոց» ՀԿ-ն Սյունիքի մարզում 4 ամիս շարունակ վերարտադրողական տարիքի կանանց և նրանց ընտանիքների շրջանում անցկացնում է «Մարզաբնակ ընտանիքների իրազեկում» խորագրով ծրագիրը:
-
23.06.2015|
17:48
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անցկացրած զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածք ստացած 10 քաղաքացիներ, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
-
23.06.2015|
12:44
Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: